top of page

Հարսանիքից հետո․
Ինչպես կազմակերպել մեղրամիսը

Հարսանյաց ճանապարհորդությունը նորապսակների առաջին արկածն է որպես ամուսնական զույգ, և կարևոր է, որ այն լինի անմոռանալի և առանց ավելորդ լարվածության:

honeymoon.webp

📌 Ինչ պետք է հաշվի առնել հարսանյաց ճանապարհորդությունը պլանավորելիս.

✔ Վայրի ընտրություն (Destination):

  • Ընտրիր վայրը՝ ըստ եղանակի, նախասիրությունների և բյուջեի: Եթե սիրում եք ծովափ, ընտրեք Մալդիվները կամ Բալի կղզիները: Եթե նախընտրում եք քաղաքային շրջագայություն, այցելեք Փարիզ, Հռոմ կամ Վենետիկ: Բյուջետային տարբերակ կարող է լինել Եգիպտոսը։

✔ Ուղևորության տևողությունը (Duration):

  • Սովորաբար հարսանյաց ճանապարհորդությունը տևում է 7-14 օր, բայց կարող եք ընտրել նաև ավելի կարճ կամ երկար տարբերակ՝ կախված ժամանակի և բյուջեի հնարավորություններից:

✔ Անհրաժեշտ փաստաթղթերը (Documents):

  • Ստուգիր, որ ունես անհրաժեշտ վիզաներ, ստուգիր անձնագրի վավերականության ժամկետը և ճշտիր ապահովագրության անհրաժեշտությունը:

✔ Ենթակառուցվածքն ու հարմարությունները (Accommodation):

  • Ընտրիր հյուրանոցը՝ ըստ ձեր նախասիրությունների՝ լողավազանով, սպա-սրահով կամ ծովափին մոտ:

💡 Պարզ թվացող այս քայլերը կօգնեն քեզ խուսափել ավելորդ ծախսերից, անհարմարություններից և ունենալ անմոռանալի մեղրամիս՝ սիրելիի հետ, իսկ harsaniq.am-ում շուտով հասանելի կլինեն լավագույն honeymoon փաթեթները, որոնք նախատեսված են ինչպես ծովափնյա հանգստի, այնպես էլ արկածներով լի ճանապարհորդությունների սիրահարների համար:

bottom of page