Հարսանեկան բլոգ

Ինչպես պլանավորել կատարյալ հարսանիք

Հիշեք․ հարսանիքի կազմակերպումը խիստ պատասխանատու և շատ էներգիա, ժամանակ և միջոցներ պահանջող գործընթաց է։ Այն ձեր կյանքում մի անգամ է լինելու, և շատ կարևոր է, որ այն անցնի առանց խնդիրների և լարվածության, դուք պետք է վայելեք այդ օրը, ոչ թե անհանգստանաք մանրուքների համար։
Քայլ 1: Սահմանեք ձեր հարսանիքի տեսլականը

Նախքան կազմակերպչական աշխատանքներին անցնելը՝ մտածեք, թե ինչպիսի հարսանիք եք ցանկանում ունենալ՝
✔ Ավանդական հայկական մեծ հարսանի՞ք, թե՞ փոքր ու մտերիմ արարողություն
✔ Բացօթյա ամառային հարսանի՞ք, թե՞ ռեստորանային արարողություն
Մեր կայքում կգտնեք լավագույն հարսանյաց ծառայությունները, որոնք կօգնեն այս փուլում
Քայլ 2: Հարսանիքի բյուջեի պլանավորում

Բյուջեն պետք է կազմել ըստ առաջնահերթությունների։ Մեծացնել կամ փոքրացնել որոշ ծախսեր՝ կախված կարիքներից։

Հիմնական ծախսերը՝
✔ Հարսանյաց սրահ – ամենամեծ ծախսային կետը
✔ Հարսի զգեստ և փեսայի կոստյում
✔ Լուսանկարիչ, տեսանկարահանում
✔ Կենդանի երաժշտություն կամ DJ
✔ Ծաղիկներ և դիզայն
✔ Հրավերներ և RSVP համակարգ
Քայլ 3: Հարսանյաց վայրի ընտրություն

Տեղանքը պետք է համապատասխանի ձեր հարսանիքի թեմային և հյուրերի քանակին։

✔ Բացօթյա արարողություն
✔ Շքեղ ռեստորանային հարսանիք
Քայլ 4: Հարսանյաց ծառայությունների ամրագրում

Շատ ծառայություններ անհրաժեշտ է ամրագրել առնվազն 6-12 ամիս առաջ, որպեսզի ապահովես որակյալ տարբերակները։

📸 Լուսանկարիչ և տեսանկարահանող – Հարսանիքի ամենակարևոր մասն է, քանի որ պահերը մեկ անգամ են ստեղծվում։
🎶 DJ կամ կենդանի երաժշտություն – Լավ երաժշտությունը կստեղծի ճիշտ տրամադրություն
💄 Դիմահարդարում և վարսահարդարում – Հարսնացուի տեսքը պետք է կատարյալ լինի
🚗 Հարսանյաց մեքենայի վարձույթ – Բացառիկ ու շքեղ տեսք ապահովելու համար։
Քայլ 5: Հրավերների ուղարկում և RSVP համակարգի օգտագործում

Հրավերները պետք է ուղարկել առնվազն 2-3 ամիս առաջ, որպեսզի հյուրերը կարողանան նախապես պլանավորել իրենց ներկայությունը։

Կարևոր է ունենալ RSVP համակարգ, որպեսզի իմանաք՝ ովքեր են հաստատել մասնակցությունը։
Վերջնական ստուգում և մեծ օրվա նախապատրաստություն

Հարսանիքից 1 շաբաթ առաջ՝

✔ Վերջին անգամ հաստատեք բոլոր ամրագրումները
✔ Ստուգեք հյուրերի RSVP ցուցակը
✔ Ամրագրեք հարսանյաց ճանապարհորդությունը
Հուսով ենք, որ այս խորհուրդները կօգնեն ավելի սահուն պլանավորել ձեր կյանքի լավագույն պահը, իսկ եթե ուզում եք ուղղակի վայելել ձեր հարսանիքը՝ դիմեք մեզ, մենք ձեզ կազատենք սթրեսից, կխնայենք գումար և կհոգանք, որ դուք անհանգստանալու պատճառ չունենաք։