ՖՈՒՐՇԵՏ
Հարսանեկան ֆուրշետի ընտրության լայն հնարավորություն ունեք այս բաժնում։ Հարսի տան ֆուրշետ և փեսայի տան ֆուրշետ․ ընտրություն, որն այդքան էլ հեշտ չի տրվում զույգերին։
Art Catering
Ձեր երազանքների հարսանիքը՝ Art Catering-ի հետ

Մենք կկազմակերպենք հարսանեկան ֆուրշեթ՝ լինի դա շքեղ սրահում, բացօթյա տաղավարում, եկեղեցու բակում, թե Ձեր տանը։
Ավելի քան 10 տարի Art Catering-ը դարձնում է հարսանիքներն ավելի շքեղ, համեղ ու անթերի։
Նրբագեղ ձևավորում, յուրահատուկ համեր, բարձրակարգ սպասարկում՝ Ձեր կյանքի ամենակարևոր օրը անմոռանալի դարձնելու համար։
 
Art Catering-ի տեսլականն է՝ մատուցել յուրատեսակ քեյթրինգ ծառայություններ, որոնք գերազանցում են մեր հաճախորդների սպասելիքները։
Լինելով Art Lunch բրենդի մասնիկ՝ մեր գլխավոր առաքելությունն է յուրաքանչյուր միջոցառմանը հաղորդել անկրկնելի համ ու ոճ։
Մեր երկարատև փորձը, մանրուքների նկատմամբ ուշադրությունն ու կոկիկ աշխատելու հմտությունը թույլ են տալիս առաջարկել լավագույն համադրությունը՝ մրցունակ գին և բարձր որակ։
Living Catering
Living Catering-ը Հայաստանում հայտնի ծառայություն է, որը մասնագիտացած է քեթրինգի, ֆուրշետի և բանկետների կազմակերպման մեջ: Այն առաջարկում է որակյալ սնունդ, բարձրակարգ սպասարկում, հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

Living Catering-ը յուրաքանչյուր միջոցառման համար մշակված է՝ ապահովելու հյուրասիրության բարձր որակ: Նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում մենյուի ընտրությանը, որպեսզի այն համապատասխանի հյուրերի նախասիրություններին: Կազմակերպությունն աշխատում է այնպես, որ իր հաճախորդները վայելեն իրենց կարևոր օրը՝ վստահ լինելով, որ ամեն ինչ ճիշտ կազմակերպված է:
Ari Catering
Ari Catering. Պրեմիում Ֆուրշետներ՝ Ձեր Հարսանեկան միջոցառման համար Ari Catering-ը հարսանեկան ֆուրշետի պրոֆեսիոնալ մատուցում է նորագույն ձևաչափով։ Մենք ստեղծում ենք համային և տեսողական ներդաշնակություն, որն ապահովում է Ձեր միջոցառման էլեգանտ և անխափան ընթացքը։ Մեր թիմը մասնագիտացած է ֆուրշետային ձևաչափերում, որոնք լիովին համապատասխանում են ժամանակակից հարսանիքի պահանջներին. - Հարսանեկան Ֆորմատներ՝ Մատուցում ենք կոկտեյլային և welcome ֆուրշետների ոճով, ապահովելով հյուրերի թեթև և ազատ շփումը։ - Մենյուն մշակվում է համապատասխան Ձեր ոճին, բյուջեին և հյուրերի քանակին ՝ բացառելով ստանդարտ լուծումները։ - Ֆուրշետային սեղանները ձևավորվում են որպես ընդհանուր դիզայնի մաս։ Կիրառվում են միայն բարձրորակ բաղադրիչներ և պրեմիում մատուցում։ Վստահությունը մեր աշխատանքի հիմքն է։ Ari Catering-ի թիմը հոգ է տանում բոլոր մանրամասների մասին՝ Մենյուի ընտրությունից մինչև սպասքի մաքուր հավաքումը՝ ամբողջ գործընթացը մեր վերահսկողության տակ է։ Ապահովում ենք ժամանակին, կոկիկ և անաղմուկ աշխատանք, որպեսզի Դուք ազատվեք ցանկացած կազմակերպչական անհանգստությունից։ Ari Catering՝ Մենք ստեղծում ենք հարսանեկան ֆուրշետ, որը ոչ միայն համեղ է, այլև հուսալի մասնագիտական փորձառություն։
Elite event Armenia
Մեր ֆուրշետի ծառայությունը կդարձնի ձեր միջոցառումը էլեգանտ և անմոռանալի։ Առաջարկում ենք ընտրության լայն հնարավորություններ՝ սկսած դասական խորտիկներից մինչև յուրահատուկ հեղինակային ուտեստներ։ Մատուցումը կազմակերպվում է պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից՝ ուշադրություն դարձնելով բոլոր մանրուքներին։

✔️Պատվերով ճաշացանկ ձեր նախասիրություններին համապատասխան
✔️Ոճային մատուցում և կատարյալ կազմակերպվածություն
✔️Հարմար բոլոր տեսակի միջոցառումների համար

Պատրաստ ենք իրականացնել ձեր բոլոր ցանկությունները՝ ապահովելով անթերի հյուրասիրություն։
Հարությունյան Սերինե
Մենք կազմակերպում ենք համեղ և շքեղ ֆուրշետ հարսի և փեսայի տան համար՝ դարձնելով Ձեր տոնի մեկնարկն անմոռանալի։
Մեր ֆուրշետի ծառայությունը ներառում է նրբաճաշակ և բազմազան ուտեստների ընտրանի, որոնք կգոհացնեն ամենաքմահաճ հյուրին։
Մոռացե՛ք անհանգստությունների մասին. մենք երաշխավորում ենք բարձր որակ, թարմություն և ժամանակին սպասարկում։ Պատվիրե՛ք հարսանեկան ֆուրշետի կազմակերպումը մեզ մոտ և վայելեք Ձեր մեծ օրը։
Davtyan events
Davtyan’s Furshet – երբ հյուրասիրությունը դառնում է սեր ու գեղագիտություն։
Մենք պատրաստում ենք ֆուրշետային սեղաններ՝ լի ձեռքի աշխատանքով, ջերմությամբ ու մանրուքի նկատմամբ հոգատարությամբ։

  • Միջոցառումներ
Հարսանիք, նշանադրություն, ծնունդ, կնունք, կորպորատիվ և ցանկացած գեղեցիկ առիթ, որտեղ ցանկանում եք հյուրերին զարմացնել և ստեղծել հիշվող մթնոլորտ։

  • Գործում ենք
Թալինում, Երևանում, Գյումրիում և նաև այլ քաղաքներում՝ ըստ պատվերի։

  • Մեր առանձնահատկությունը
Ձեռքով ստեղծված դետալներ, ճաշակով ու առատությամբ ձևավորված սեղաններ, անհատական մոտեցում և անկեղծ ջերմություն յուրաքանչյուր պատվերի մեջ։

Davtyan’s Furshet-ը ոչ միայն հյուրասիրություն է, այլ՝ զգացողություն․ ընտանեկան մթնոլորտ, ազնիվ գեղեցկություն և հիշողություններ, որոնք մնում են։