ՀԱՆԴԻՍԱՎԱՐ ԹԱՄԱԴԱ
Հարսանիքի թամադայի ընտրությունից է կախված, թե ինչպես կանցնի ձեր օրը։ Ամեն առիթ ունի իր հանդիսավարը, ընտրեք ձեր առիթին համապատասխան թամադա։
Հայկ Պետրոսյան
Ես հավատում եմ, որ լավագույն երեկոները ոչ թե ամենաաղմկոտներն են, այլ ամենաջերմերը։
Իբրև հանդիսավար՝ ես չեմ փորձում զարմացնել ձայնի բարձրությամբ կամ բառերի քանակով։ Իմ մոտեցումն այլ է՝ լինել ձեր ուրախության ուղեկիցը, ոչ թե թելադրողը։ Իմ վարած երեկոներին չկան ձանձրալի կենացներ. կա միայն գրագետ խոսք՝ համեմված նուրբ հումորով և տեղին շեշտադրումներով։
Եկեք միասին ստեղծենք տոն, որից հետո մնում են ոչ թե հոգնածություն, այլ հաճելի հիշողություններ։
Սյուզի Մարգարյան
Տարիների փորձ և վստահելի պրոֆեսիոնալիզմ։
Մասնագիտությամբ երաժիշտ, ռեժիսոր և դերասան։
Հանդիսության ամբողջ ընթացքում ապահովվում է կենդանի, ջերմ և ինտելեկտուալ մթնոլորտ․ միջոցառումը վարվում է բնական հոսքով, ուղեկցվում է մի քանի երգի կատարմամբ, չափի մեջ հումորի, նրբաճաշակ ասմունքի և բեմական զգացողությամբ։
Յուրաքանչյուր միջոցառում ունի իր դեմքը․ աշխատում եմ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով հաճախորդների ցանկությունները, ձևաչափը և հանդիսության ոգին,
որպեսզի օրը դառնա ոչ միայն կազմակերպված, այլ՝ հիշվող ու զգացմունքային։
Վարում եմ նաև ՔԿԱԳ արարողություն։